Հրդեհ Կապանի էլեկտրական ենթակայանում․ նոր մանրամասներ

Հրդեհ Կապանի էլեկտրական ենթակայանում․ նոր մանրամասներ

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին։

Լուսանկարներն այստեղ