ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը չի տարբերում ուժային կառույցները

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը չի տարբերում ուժային կառույցները։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ներկայացնելով կառավարության բերած օրենսդրական նախագծերի փաթեթեները, Քոչարյանն ասաց, որ կառավարության բերած նախագծերից մեկը Պարեկապահակային ծառայության անջատումն է՝ նկատի ունենալով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Քոչարյանը չգիտի, որ ՊՊԾ-ն ոչ թե Ոստիկանության պարեկապահակային ծառայությունն է, որը վաղուց դարձել է Պարեկային ծառայություն, այլ՝ Պետական պահպանության ծառայությունն է, որը, փոփոխություններից հետո, դուրս կգա Ազգային անվտանգության ծառայությունից ու կդառնա վարչապետին ենթակա մարմին.

«Կառավարությունը հանդես եկավ մեծ ծավալի օրենսդրական նախաձեռնություններով՝ պաշտպանության ոլորտին վերաբերող, անվտանգային միջավայրի կատարելագործման, Ներքին գործերի նախարարության, Պարեկապահակային ծառայության անջատման վերաբերյալ եւ այլն։ Մեկ տարույց ավելի աշխատանքային քննարկումներ են գնում, արդեն գտնվում ենք վերջնական փուլում»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում