Տան բանալու և փողի տեղը հայտնել էր տանտիրոջ կինը

Տան բանալու և փողի տեղը հայտնել էր տանտիրոջ կինը

Օգոստոսի 21-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լոռու մարզի Դեբեդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Տան բանալու և փողի տեղը հայտնել էր տանտիրոջ կինը։

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ կինը ալավերդցի 38-ամյա տղամարդուն հայտնել է տան բանալու և փողի տեղը, ինչից հետո տղամարդը, նշված տեղից վերցնելով բանալին, մտել է Դեբեդ գյուղի բնակչի տուն և գողացել 450 000 դրամ:

38-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են: