ՔՊ-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ բանակցությունները բերելու են նոր աղետների

ՔՊ-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ բանակցությունները բերելու են նոր աղետների

Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, քանի որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

ՔՊ-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ բանակցությունները շարունակվում են տարբեր ֆորմատներով՝ հայ-թուրքական հաշտեցման տեսքով և հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» ձևաչափով: Երկու գործընթացներն էլ հայակործան են և չեն բխում ՀՀ ազգային, պետական շահերից և վնասելու են Արցախի ապագային, սակայն դա ՔՊ-ին չի հուզում:

Թուրք-ադրբեջանական տանդեմը՝ 44-օրյա պատերազմն ու արցախյան հարցը տանուլ տված ՔՊ-ական թիմից ցանկանում է կորզել առավելագույնը: Իր հերթին, իշխանության պահպանության մոլուցքով ապրող ՔՊ-ն պատրաստ է գնալ նոր կապիտուլյացիաների՝ միայն թե պահպանի սեփական իշխանությունն ու իշխանական հաճույքներից օգտվի:

Թուրքիան ՀՀ-ից՝ ի դեմս ՔՊ-ական իշխանությունների, ցանկանում է կորզել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչպես նաև հայ-թուրքական սահմանների բացում՝ ռուսական զորքերի դուրսբերման և Մոսկվայի ազդեցությունը Կովկասում թուլացնելու համար:
 
Ադրբեջանը ցանկանում է ՔՊ-ին ստիպել վերջնականապես հրաժարվել Արցախից, հզոր հայկական բանակ ունենալու մտքից, ինչպես նաև, բացելով հայ-ադրբեջանական սահմանը, հայկական տնտեսության նկատմամբ էքսպանսիա իրականացնել:

ՀՀ-ում իշխանափոխությունն է միակ բանալին, որը կարող է կանխել վերոնշյալ հայակործան սցենարը:

Վահրամ Բագրատյան