Քրեական հետապնդման է ենթարկվում 6 օրենքով գող․ Աննա Վարդապետյան

Քրեական հետապնդման է ենթարկվում 6 օրենքով գող․ Աննա Վարդապետյան

2022թ-ի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք, դեպքերն աճել են 11-ով, կամ՝ 78,6 տոկոսով․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում, ներկայացնելով ՀՀ դատախազության 2022թ․-ի գործունեության մասին հաղորդումը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

Ըստ Վարդապետյանի՝ դատարարանում այս պահին քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 օրենքով գող, եւս 3 օրենքով գողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանցից 3-ը գտնվում են կալանքի տակ։