Էս ի՞նչ վերաբերմունք ա քաղաքի նկատմամբ, ի՞նչ ինքնակամ շինություն․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ապօրինի շինություններին՝ նշելով, որ դրանք պետք է վերացվեն։
«Էս ի՞նչ վերաբերմունք ա քաղաքի նկատմամբ, ի՞նչ ինքնակամ շինություն, պիտի վերացվե՛ն»,- շեշտեց նա։
Ըստ Ավինյանի՝ սա նաև լուրջ խնդիր է, քանի որ գլխավոր հատակագծի հետ գործ ունենք, ու մարդիկ կարողանում են գործել Երևանի շահերին դեմ։
«Նոր հատակագիծ, ճիշտ եմ չէ՞ հիշում, որ ունենալու ենք»,- նշեց նա։
Անդրադառնալով հողազավթումներին՝ Ավինյանը կարծիք հայտնեց՝ ի՞նչ տարբերություն՝ պետական բյուջեից, քաղաքապետարանի բյուջեից ես փող գողանում, թե՞ հող ես գողանում։ Երկուսն էլ, ըստ նրա, քրեական հանցագործություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։