Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ խորհրդի նիստին հայկական կողմի բացակայությունը

Լուկաշենկոն մեկնաբանել է  ՀԱՊԿ խորհրդի նիստին հայկական կողմի բացակայությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը, գրել է ԲԵԼՏԱ-ն։

«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը, ի դեպ, դա բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- նշել է Բելառուսի նախագահը։