Կորոնավիրուսի քանի դեպք է հաստատվել Հայաստանում․ նոր տվյալներ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 17-23-ը։
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, 415 մարդ առողջացել է։
Այս շաբաթ մահվան դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր կատարվել է 3 226 167 թեստավորում։