Ինչո՞վ է վտանգավոր գրասենյակում կոշիկ կրելը

Ինչո՞վ է վտանգավոր գրասենյակում կոշիկ կրելը

Մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլեւան զգուշացրել է գրասենյակում «դրսի» կոշիկներ կրելու վտանգի մասին։ Գրել է Life-ը։

Բժշկի խոսքով՝ ներսում քրտինքի գեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել՝ թույլ տալով ախտածին միկրոօրգանիզմների զարգանալ։ Սա կարող է բակտերիալ կամ սնկային ֆլորան ավելացնել։

Ըստ նրա՝ մեկուսացնողկոշիկների պատճառով թաց ոտքերի վրա մաշկի պաշտպանիչ հատկությունները նվազում են, ինչը հանգեցնում է վերքերի և կոշտուկների երկարատև ապաքինման, սնկային վարակի կամ ոտնաթաթի դիշիդրոզի:

Ֆիլեւան ընդգծել է, որ որպես փոխարինող կոշիկներ հարմար են բնական կաշվից կամ թավշից պատրաստված կոշիկները կամ երկարաճիտ կոշիկները, ինչպես նաև սպորտային կոշիկները։

Մասնագետը նաև կոչ է արել խուսափել չափազանց նեղ կոշիկներից, բարձրակրունկ կոշիկներից և սրածայր մատներով մոդելներից։

Ըստ նրա՝ կեդերը կամ փակ հողաթափերը լավագույն տարբերակը չեն լինի հարթ ներբանի պատճառով: