Լուռ ու գաղտնի քարոզարշավ․ «Ժողովուրդ»

Լուռ ու գաղտնի քարոզարշավ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ից սկսած Ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունները խառնել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը: Բանն այն է, որ սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենար կուսակցության համագումարը, որի ժամանակ վարչության նոր անդամներ էին ընտրվելու: Սակայն վերջին օրերի իրադարձությունների ֆոնին համագումարն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Սեպտեմբերի 25-ին, այնուամենայնիվ, Հայաստանի մի քանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ լինելու են: Ավելին՝ այս ընթացքում շատ կուսակցություններ, այդ թվում՝ նաեւ ՔՊ-ն, շարունակել են բակ առ բակ, տուն առ տուն քարոզարշավ անել, բայց չեն հանրայնացրել:
Այսպիսով, այս կիրակի ընտրությունները տեղի կունենան, սակայն իշխող ՔՊԿ-ի համագումարի օրվա մասով դեռ որոշում չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։