Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը բավականին ծանր է․ Աբրահամյան

Վերջին օրերին կային որոշակի սպասելիքներ՝ պայմանավորված այսպես կոչված խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմամբ: Շատերի մոտ այնպիսի տպավորոթյուն էր ձևավորվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը և Արցախում Ադրբեջանի ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։ Իրականում այստեղ միայն Արցախի բլոկը բավական չէր։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Մեծ թվով խնդիրներ կան, առաջինը սահմանների ճշգրտման հարցն է, որի հետ կապված Հայաստանի և Ադրբեջանը մոտեցումները տարբերվում են»,-ասաց Աբրահամյանը։

Երկրորդը, նշեց Աբրահամյանը, կոմունիկացիաների հարցն է։

«Այս իրավիճակում որևէ լիցքաթափում չի եղել, ռազմաքաղաքական վիճակը մեր տարածաշրջանում բավականին ծանր է»։

Մանրամասները՝ տեսանյութում