Աղջիկը շան կծելուց հետո վարակվել է կատաղությամբ․ Հնդկաստան

Աղջիկը շան կծելուց հետո վարակվել է կատաղությամբ․ Հնդկաստան

Հնդկաստանից վեցամյա աղջիկը վարակվել է կատաղությամբ՝ պատվաստված շան կծելուց հետո, հաղորդում է Times of India-ն։

Դեպքը տեղի է ունեցել, երբ աղջիկը գնացել է իր տան մոտ գտնվող խանութ և նրան շունը կծել է։ Կենդանին խորը վերքեր է հասցրել երեխայի գլխին, ոտքերին և ուսին։ Տուժածին շտապ տեղափոխել են Տիրուրանգադիի հիվանդանոց, ապա՝ Կոժիկոդեի բժշկական քոլեջի հիվանդանոց, որտեղ նրան ներարկել են  կատաղության դեմ պատվաստանյութ և իմունոգլոբուլինային թերապիա։

Բուժումից հետո տուժածի վիճակը բարելավվել է. վնասվածքները լավացել են, և նա սկսել է վերադառնալ իր բնականոն կյանքին։ Սակայն վերջերս աղջկա ջերմաստիճանը կրկին բարձրացել է, և նա կրկին հոսպիտալացվել է։

Բժշկական հետազոտությունները հաստատել են կատաղության վիրուսով վարակվածությունը։ Բժիշկները նշել են, որ վիրուսը կարող էր ներթափանցել կենտրոնական նյարդային համակարգ նախքան պատվաստանյութի ազդեցության սկսվելը, քանի որ խայթոցները գլխին և պարանոցին էին։

Դպրոցական աղջիկն այժմ ծանր վիճակում է՝ նա չի կարողանում աչքերը բաց պահել և հրաժարվում է ուտել։