Ալթայի երկրամասի նահանգապետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Ալթայի երկրամասի նահանգապետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Ալթայի երկրամասի նահանգապետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. նախնական տվյալներով երկու մարդ մահացել են, երեքը հոսպիտալացվել։

Վթարը տեղի է ունեցել Չույսկի տրակտի 218-րդ կիլոմետրում։ Բախվել են Camry-ն ու Lada-ն:

Վթարի ենթարկված մեքենայում եղել է մարզի արդյունաբերության և էներգետիկայի փոխնախարար Վլադիմիր Լոկտյուշովը։ Նա մահացել է։

Lada-ի 50-ամյա վարորդը ևս մահացել է: Նրա 29-ամյա ուղեւորը և րեք տարեկան աղջիկը ստացել են բազմաթիվ կոտրվածքներ։ Ականատեսների վկայությամբ՝ կառավարական Camry-ն դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված եւ բախվել ընթացող մեքենային: 41-ամյա արտասահմանցի վարորդը կոմայի մեջ է: 

Տեսանյութը՝ այստեղ