Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մարգուս Ցահքնային՝ ՀՀ-ում եվրոպական ձգտումներին աջակցելու համար

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մարգուս Ցահքնային՝ ՀՀ-ում եվրոպական ձգտումներին աջակցելու համար

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեջբերել է նախարար Միրզոյանի՝ Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկումների արդյունքով ՀՀ ԱԳ նախարարի խոսքը․

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ինչպես նաև խաղաղության օրակարգին, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն աջակցելու համար»,- ասել է Միրզոյանը՝  Էստոնիայի ԱԳ նախարարին։