Գնանք կառավարության շենքի մոտ, բոմժի պես նստենք, կողքից էլ նայեն, ծիծաղե՞ն․ սա՞ էր ապագան

Մոլորված եմ, յոթանասուն տարեկան կին եմ, չգիտեմ՝ ինչ անել։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։ 

«Հինգ րոպե չթողեցին, որ գոնե շոր վերցնենք։ Ասացին՝ հետո կգաք, կտանեք։ Կգնաք, կբողոքեք, հետո կգաք կտանեք»,- նշեց նա։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց՝ հարցը հագուստը վերցնելը չէ։

«Շորը վերցնի, ես էլ ահագին ապրանք ունեմ, վերցնեմ, ո՞ւր տանեմ։ Ապրելու տեղ չկա՝ մի օր քրոջ տուն, մի օր քեռու տուն, հո բոմժ չե՞նք։ Ստեղ էլ մեր պայմանները ստեղծում ենք, ոչ մեկին ոչ մի բան չենք խնդրել»,- նշեց բնակիչը։

Դիտարկմանը, որ կառավարությունն է շենքը տվել, բնակիչն արձագանքեց՝ տվել է, լավ է արել, բայց հաշվի չի՞ առել, որ մարդիկ այդտեղ ապրում են ու գնալու տեղ չունեն։

«Հիմա ներկա դրությամբ իմ երեխեքին ուղարկել եմ դպրոց, մանկապարտեզ, որ գան, ո՞նց են անելու, ո՞ւր ենք գնալու։ Պետք է անպայման գնանք կառավարության շենքի մոտ, բոմժի պես նստե՞նք, կողքից էլ նայեն, ծիծաղե՞ն։ Սա՞ է մեր ապագան։ Մենք միակողմանի չենք նայում հարցին, բայց այնպիսի լուծում պիտի լինի․․․ վեշս վերցնեմ, ո՞ւր տանեմ։ Երեխեքիս բերանից կտրելով ապրանք եմ առել, էստեղ սարքել ենք, ապրում ենք ինչ-որ ձև»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։