Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությամբ. Միլլեր

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությամբ. Միլլեր

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։