«Դավաճան» վանկարկումների ներքո Հովիկ Աղազարյանի վրա ջուր շփեցին

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վրա այսօր ԱԺ-ի տարածքում զոհված զինծառայողներից մեկի հարազատը ջուր շփեց։ 

Նշենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները, հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի տարածքում, որին զուգահեռ ԱԺ-ում նիստ էր ընթանում։ Նիստի ավարտից հետո Դեմիրճյան փողոցի ԱԺ մուտքի տարածքում հարազատները նկատեցին, որ Աղազարյանը զրուցում է լրագրողների հետ։ «Դավաճան» վանկարկումների ներքո հարազատների խմբից մի երիտասարդ կին մոտեցավ և ջուր շփեց նրա վրա։ 
Ոստիկանները փորձեցին վերջինիս բերման ենթարկել, սակայն նրան հաջողվեց փաուստի դիմել։ 

Մանրամասները՝ տեսանյութում