Անչելոտին անդրադարձել է Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու թեմային

Անչելոտին անդրադարձել է Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու թեմային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ի թիվս այլնի, նախախաղային մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբ տեղափոխվելու թեմային։

«Չուամենին խոսել է Կիլիան Մբապեի մասին… զգո՞ւմ եք, որ «Ռեալի» երկրպագուների ոգևորված են»,- «Ատլետիկի» հետ խաղից առաջ լրագրողներից մեկը հարցրել է իտալացի մասնագետին։

«Երկրպագուները միշտ ոգևորված են մարզաշապիկով: «Ռեալի» մարզաշապիկը ուրախացնում ու ոգևորում է երկրպագուներին, խոսքը առանձին խաղացողների մասին չէ»,- ասել է Անչելոտին։

Ըստ տեղեկությունների՝ մրցաշրջանի ավարտից հետո Մբապեն կտեղափոխվի «Սանտյագո Բեռնաբեու»։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը 180 միլիոն եվրո է, սակայն նա «Ռեալ» կգա ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։