Մեծ կարմիր խոզ. գտնվել է աշխարհի ամենահին ժայռապատկերը (լուսանկարներ)

Մեծ կարմիր խոզ. գտնվել է աշխարհի ամենահին ժայռապատկերը (լուսանկարներ)

Ինդոնեզացի և ավստրալացի հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է պատմողական արվեստի աշխարհի հնագույն նմուշը Ինդոնեզիայի քարանձավում: Այնտեղ նրանք հայտնաբերել են առնվազն 51,2 հազար տարեկան փոքր ժայռապատկեր։ Հետազոտության մասին հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում գտնված պատկերը կարող է լինել պատմողական արվեստի ամենահին ապացույցը։ Նկարված է կարմիրով, ներկայացնում է խոզանման մի մեծ կենդանի,  3 մարդկային կերպարանք:

Գրիֆիթ համալսարանի հնագետ Մաքսիմ Օբերի խոսքով՝ այն գերազանցել է հնության 50 հազար տարվա շեմը։ Ինդոնեզիայի բնակիչները նախապատմական շրջանում արվեստի միջոցով պատմություն ներկայացնելու ունակություն են ունեցել, ինչը ստիպում է վերաիմաստավորել մարդու ճանաչողական էվոլյուցիայի ըմբռնումը։

Մինչև վերջերս համարվում էր, որ 1-ին պատմողական արվեստն առաջացել է Եվրոպայում։ Գերմանիայում հայտնաբերված «Առյուծամարդու» ((գերմ.՝ Löwenmensch) արձանը թվագրվում է մոտ 40 հազար տարի։

Լուսանկարներն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub