Չինաստանի նախագահն ու Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են ապրիլին հանդիպել Չինաստանում, գրել է «South China Morning Post» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ երկու երկրների ղեկավարներն էլ կցանկանային, որ առաջինը մյուսն կողմն այցելություն կատարեր՝ այն որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնելու համար, «սակայն նախնական քննարկումները եղել են Թրամփի՝ Չինաստան այցի շուրջ»։