«Քովիդի գործով» կալանավորված Գևորգ Սիմոնյանն ազատ է արձակվել

«Քովիդի գործով» կալանավորված Գևորգ Սիմոնյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը հրապարակել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցի մասին որոշումը: Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված և ազատ է արձակել գրեթե 2 ամիս կալանքի տակ գտնվող փոխքաղաապետին:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) նախագահությամբ դատավոր Ս.Մարաբյանի, քննության առնելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) թիվ 13 քրեական վարույթով 2023 թվականի մարտի 12-ի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ որոշման դեմ մեղադրյալ Գևորգ Ավետիսի Սիմոնյանի պաշտպաններ Էմին Խաչատրյանի և Սմբատ Մինասյանի հատուկ վերանայման բողոքը,

Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի մարտի 12-ի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ թիվ որոշումը բեկանել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության միջնորդությունն` ամբողջությամբ մերժել։ Թիվ քրեական վարույթով մեղադրյալ Գևորգ Ավետիսի Սիմոնյանի անհապաղ ազատ արձակել արգելանքից։ Սույն որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից 15-օրյա ժամկետում»։