Փաշինյանի հայտարարությունը ինքնախոստովանական ցուցմունք էր․ Արթուր Վանեցյան

Այսօր Ազատության հրապարակում լրագրողները  Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել, այդ դեպքում նույն տարածքները կկորցնեինք, բայց չէինք ունենա այդքան զոհ, բավարար հիմք չէ, որպեսզի իրավապահները զբաղվեն։ Ի պատասխան` Վանեցյանը նշեց․ «Միանշանակ, դա հիմք է, լրջագույն հայտարարություն է հանցագործության մասին, դա ինքնախոստովանական ցուցմունք է»։


Վանեցյանի խոսքով` ավելի մեղմ հայտարարությունների համար, որոնք չեն վերաբերում երկրի անվտանգությանը, մարդկանց կյանքերին, անձիք ձերբակալվում են և դատում։ 


Մանրամասները՝ տեսանյութում