Լաչինի միջանցքում եմ, սեփական աչքովս եկա տեսնեմ այն վայրը, որի մասին գրում են. ՀՀ-ում Չեխիայի դեսպան

Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցք՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում:
Այս մասին դեսպանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ հրապարակելով իր այցից տեսանյութ եւ լուսանկարներ:
«Լաչինի միջանցքում եմ: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, եւ որի մասին այդքան խոսում եւ գրում են»,- գրել է Պիրունչիկը: