Ո՞ւմ է հակացուցված ազնվամորին

Ո՞ւմ է հակացուցված ազնվամորին

Ազնվամորին կարելի է անվանել ամենահայտնի հատապտուղներից մեկը: Ի վերջո, այն աճում է գրեթե յուրաքանչյուրի այգում: Ամռանը և՛ մեծերը, և՛ երեխաները մեծ հաճույքով վայելում են այն։

Այս հատապտղի հանդեպ սերը միանգամայն հասկանալի է՝ այն ոչ միայն համեղ է, այլև շատ առողջարար։ Այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, որոնք օգտակար են մարդու առողջությանը: Սակայն ազնվամորին նույնպես հակացուցումներ ունի. ասում է սննդաբան Ռիմմա Մոիսենկոն։

«Թարմ հատապտուղները հաստատ չարժե ուտել երկու հիվանդություն ունեցող մարդկանց։ Առաջինը ալերգիա ունեցողներն են: Իսկ երկրորդը՝ աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունների սրացումներով մարդիկ։ Օրինակ՝ գաստրիտ, կոլիտ կամ պանկրեատիտ»,- պարզաբանել է բժիշկը։