Հայտնի են արյան քաղցկեղի առաջին ախտանշանները

Ուռուցքաբան-մամոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների պրոֆեսոր, Ռուսաստանի ուռուցքաբանների Ասոցիացիայի անդամ, բժիշկ Ռոման Տեմնիկովը նշել է արյան քաղցկեղի վաղ նշաններ:
Մասնավորապես, նա խորհուրդ է տվել հետազոտություն անցնել այնպիսի ախտանշանների դեպքում, ինչպիսիք են գլխացավերն ու գլխապտույտը, վատ ախորժակը, առանց պատճառի ջերմության բարձրացումը, թուլությունն ու հոգնածությունը, հաճախակի ինֆեկցիաները, քաշի կտրուկ կորուստը:
Հետագա փուլերում, ըստ բժշկի, հիվանդությունը կարող է դրսեւորվել արդեն տախիկարդիայով, մարմնի վրա կապտուկների առաջացմամբ, վատ փակվող վերքերով, շուրթերի եւ եղունգների կապտությունով, ուշագնացությամբ, ցնցումներով, մաշկի ցանով, ոսկորներում և հոդերում ցավերով:
«Լեյկոզը ճիշտ ախտորոշել վաղ փուլերում, իրոք, դժվար է: Որպես կանոն, հիվանդությունը հայտնաբերվում է բժշկական մասնագիտական զննումների վրա հիմնվելով, կամ երբ հիվանդը բժշկի է դիմում ինչ-որ այլ պատճառով», - Տեմնիկովի խոսքը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նա պարզաբանել է, որ մասնագետը պետք է զգուշանա հիվանդի արյան բանաձեւում փոփոխություններից, այն է՝ հիմնականում մեծ թվով անկատար տարրերի ֆոնին ցածր ծավալի թրոմբոցիտների եւ կարմիր արյան բջիջների ներկայությունը: