«Ձեր մասին եմ մտածում, ողջություն լինի`կգամ»․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել

«Ձեր մասին եմ մտածում, ողջություն լինի`կգամ»․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել

Կարմիր խաչն այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից բուժման համար ՀՀ տեղափոխվող, սակայն Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերան։

«Կարմիր խաչը երեկ տեսակցել է հորս։ Մեզ ասացին, որ նա ձերբակալվածների պահման վայրում է գտնվում։ Ասացին նաև՝ դեղեր է խմում: Մեզ երկտող էլ են փոխանցել, որտեղ գրված է. «Ձեր մասին եմ մտածում, ողջություն լինի` կգամ»»,- ասաց Վերան:

Նա նշեց, որ ինքն այսօր կրկին եղել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որտեղ հերթական անգամ դիմել է հորը հայրենիք վերադարձնելու հարցով։ Սպասում է պատասխանի։