Ռումբի առկայության մասին 6 ահազանգ է ստացվել․ ոստիկանությունից մանրամասներ են հայտնել

Ռումբի առկայության մասին 6 ահազանգ է ստացվել․ ոստիկանությունից մանրամասներ են հայտնել

Ինչպես հայտնել ենք, երեկ Երևանի մի շարք հասցեներում ռումբերի առկայության մասին ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել և մինչ ուշ երեկո ոստիկանության աշխատակիցների հետ աշխատանքներ էին իրականացնում։

Ոստիկանությունից MediaHub.am-ին հայտնեցին, որ Երևանում տարբեր հասցեներում պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին ստացվել է 6 ահազանգ, որոնք բոլորն էլ ստուգվել են։ Պարզվել է, որ բոլոր ահազանգերն էլ կեղծ են։ Բոլոր դեպքերով ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում։

Այս պահին զանգերի հեղինակը կամ հեղինակները դեռ չեն հայտնաբերվել։