Բռնության կոչեր հնչեցնողները կազատազրկվեն 3 տարով

Բռնության կոչեր հնչեցնողները կազատազրկվեն 3 տարով

Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար պատիժ է նախատեսվում։ ԱԺ-ն Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ ընդունեց։

Ըստ այդմ, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվեն ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով, իսկ բռնություն պարունակող հրապարակային կոչերի համար՝ վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։

Օրենքին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։