Այսօր 19:00-ին եկեք Ազատության հրապարակ, միացեք իրազեկման ակցիային. Վանեցյանի կոչը՝ քաղաքացիներին
Ըդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը, ով արդեն երկու օր է նախաձեռնել է հավաք-շարժում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման նպատակով, այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով հանրությանը, նշեց` ««Ազատության» հրապարակում այս երկու օրվա մեջ եկան հազարավոր մարդիկ, զրուցեցինք, խոսեցինք նրանց հետ։
Հանդիպեցի մտահոգ քաղաքացիների, խմբերի, որոնք մտածում են, որ իրենց հայրենիքն իրապես պետք է լինի անվտանգ, անկախ և մենք որևէ դեպքում պարտվողական քաղաքականություն չենք հանդուրժելու։ Մենք չենք հանդուրժելու այն իրավիճակը, որն այսօր ունենք։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից․ ես ասել եմ՝ մենք ունենք հստակ ծրագիր և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ»,- ասաց Վանեցյանը, ապա հորդորեց քաղաքացիներին` այսօր՝ ժամը 19:00-ին լինել «Ազատության» հրապարակում` մասնակցելու նախատեսվող իրազեկման ակցիային։