Մերիլենդ նահանգում նավի բախման հետևանքով կամուրջը փլուզվել է․ զոհեր կան (տեսանյութ)

Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում երեքշաբթի առավոտյան մասամբ փլուզվել է խոշոր կամուրջը՝ գուցե մի շարք մարդկանց թողնելով գետի մեջ։ Հայտնել են տեղի իշխանությունները, գրել է NBC NEWS-ը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է կամրջին։ Բախումից հետո նավը խորտակվել է, կան զոհեր:
Բալթիմորի ոստիկանության դեպարտամենտի խոսնակը NBC News-ին հայտնել է, որ իրեն ծանուցել են պողպատե Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջում տեղի ունեցած միջադեպի մասին։
«Կարող եմ հաստատել առավոտյան ժամը 1:35-ին [տեղի ժամանակով], Բալթիմորի ոստիկանությունը տեղեկացվել է կամրջի մասնակի փլուզման մասին, որի աշխատակիցները, հնարավոր է, ջրի մեջ են»,- ասվում է դետեկտիվ Նիկի Ֆեննոյի հայտարարության մեջ:
Բալթիմորի շրջանի գործադիր Ջոնի Օլշևսկին կրտսերը X-ում հայտնել է, որ տեղյակ է միջադեպի մասին և կապի մեջ է հրշեջ ծառայության ղեկավարի, Բալթիմորի քաղաքապետի և այլ տեղական պաշտոնյաների հետ: «Խնդրում եմ աղոթեք տուժածների համար»,- ասել է նա:
Հրշեջները որոնում են առնվազն յոթ մարդու, որոնք ենթադրաբար ջրի մեջ են:
NBC News-ը կապվել է ԱՄՆ առափնյա պահպանության և արտակարգ իրավիճակների արձագանքման այլ գործակալությունների հետ՝ լրացուցիչ մանրամասների համար:
Տեսանյութը՝ այստեղ