Սպասվում է ձյուն, առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ բուք

Սպասվում է ձյուն, առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ բուք

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19 -24.02.2025թ.)

 

Ուշադրություն
Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝
Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 19-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       17.0°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -20.8°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       0.5°C