Կարևոր արցախցիների համար․ որքա՞ն գումար կհատկացվի դասագրքերով ապահովելու համար

97 մլն 035 հազար դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված, 5-12-րդ դասարանների շուրջ 17 հազար սովորողներին դասագրքերով ապահովելու համար։ Կառավարության նիստին որոշում է ընդունվել։
Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստին։
Նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել բռնի տեղահանված սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: