Ֆիլ Ֆոդենը հավասարվել է լեգենդար ֆուտբոլիստներ Լեմպարդին, Դրոգբային, Ռոնալդուին (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդենը հավասարվել է լեգենդար ֆուտբոլիստներ Լեմպարդին, Դրոգբային, Ռոնալդուին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող, կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Պրեմիեր լիգայում խփել է նույնքան հեթ-տրիկ, որքան  «Չելսիի» լեգենդներ Ֆրենկ Լեմպարդը, Դիդյե Դրոգբան, «Ալ Նասսրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Գիշերը Անգլիայի գործող չեմպիոնը 4-1 հաղթել էր չորրորդ տեղում ընթացող «Ասթոն Վիլլային»։

Այս մրցաշրջանի 44 խաղում անգլիացին դարձել է 21 գնդակի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Տեսանյութն այստեղ