Ֆիլիպ Կիրկորովին կստուգեն ԼԳԲՏ քարոզչության համար՝ պարողների հետ գրկախառնվելու պատճառով

Ֆիլիպ Կիրկորովին կստուգեն ԼԳԲՏ քարոզչության համար՝ պարողների հետ գրկախառնվելու պատճառով

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը և Ռոսկոմնադզորը փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգը ԼԳԲՏ քարոզչության համար ստուգելու հարցում են ստացել, հայտնում է FAN-ը։

Համապատասխան կոչն ուղարկվել է տեսանյութի պատճառով, որում փոփ արտիստը բարձրացնում է է ոտքը և գրկում պահեստային պարողների տղամարդկանցից մեկին։ Նշվում է, որ փաստաբան Մաքսիմ Սուրովը դիմել է վերահսկող մարմիններին։

Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում հրապարակված Կիրկորովի ելույթից այս տեսանյութը պարունակում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների և ԼԳԲՏ անձանց քարոզչություն։ Սուրովը խնդրել է այս տեսանյութի փորձաքննություն անցկացնել՝ օրենքին համապատասխանելու համար և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։