Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ի բոյկոտը. ԱԺ նախագահը մերժեց Լավրովին

Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ի բոյկոտը. ԱԺ նախագահը մերժեց Լավրովին

Փետրվարի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ: 

Կմասնակցի՞ հայկական կողմը այս հանդիպմանը. MediaHub-ն այս հարցով դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանին, որն արձագանքեց՝ Հայաստանը չի մասնակցելու հանդիպմանը.

«Ազգային ժողովի նախագահի անունից հայտարարում եմ, որ Հայաստանը չի մասնակցելու այդ հանդիպմանը»,- ասաց խոսնակը:

Նշենք, որ այս պահին մեզ ճշտել չհաջողվեց, թե արդյոք ՌԴ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Լավրովի հետ հանդիպմանը, թե ոչ:

Այսպիսով, Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ի բոյկոտը և հերթական անգամ չի մասնակցելու այս կազմակերպության ձևաչափում Ռուսաստանում կամ անդամ այլ պետության տարածքում անցկացվող հանդիպումներին և միջոցառումներին: Ավելորդ է հիշեցնել, որ տևական ժամանակ է հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որը գնալով ավելի ենք խորացնում․․․

Մարիաննա Արամյան