Վրաստանի հարավում գյուղի բնակիչները բողոքում են օձերի ներխուժումից

Վրաստանի հարավում գյուղի բնակիչները բողոքում են օձերի ներխուժումից

Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում օձերի ներխուժման պատճառով ստիպված են եղել Թբիլիսիից մասնագետներ կանչել։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2-ը»։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ամենատագնապալի իրավիճակը ստեղծվել է գյուղական դպրոցում․ լճի մոտակայքում գտնվող հին քարե շենքը բառացիորեն վխտում է սողուններով։ Օձերով պայմանավորված վտանգավոր իրավիճակի պատճառով դպրոցը փակվել է։ Սամեբայում երեխաներն արդեն երկու շաբաթ է, ինչ հեռավար են սովորում։ Մասնագետները մի քանի օրվա ընթացքում պետք է շենքը մշակեն հատուկ քիմիական նյութերով, որից հետո, ինչպես ակնկալվում է, կվերսկսվեն պարապմունքները։