Շատ մեծ խնդիր ունենք․ Խաչատուր Սուքիասյան

ՀՀ-ում շատ արագ տեմպերով զարգանում է բարձր տեխնոլոգիական ոլորտը, բայց ունենք շատ մեծ խնդիր: Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ մոտավոր հաշվարկով մեր երկրում մոտ 5 միլիարդի արտադրանք է տրվում, որն «ինտերնետով է փոխանցվում», սահմանը չի հատում, ԱԱՀ չի գանձվում։

«Եվ այդ ապրանքի իննսուն տոկոսը ՀՀ-ում գործող օտարերկրյա կազմակերպություններն են արտադրում։ Ի՞նչ է կատարվում՝ Հայաստանում ստեղծվող պրոդուկտը ոչ մի ձևով չի հաշվառվում, որ ցույց տանք՝ նման հաշվեկշիռ ունենք»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։