Հոլիվուդը վերադառնում է ավանդական արժեքներին Թրամփի քաղաքականության պատճառով

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր ամերիկյան կինոընկերությունները դադարեցրել են ներառականության խթանումը և այժմ կենտրոնանում են ընտանեկան արժեքների վրա: Այս մասին գրել է «Le Figaro» թերթը։
Հոլիվուդյան ստուդիաները սկսում են կրճատել միասեռականների կերպարներով ֆիլմերի ու սերիալների թիվը և ավելի շատ են դիմում կրոնական թեմաներին ու գյուղական կյանքին վերաբերող պատմություններին։ Այս փոփոխության խթանը նախագահ Թրամփի գործադիր հրամաններն էին, որոնք ուղղված են եղել տնտեսության բոլոր ոլորտներում բազմազանության, արդարության և ներառման քաղաքականությանը:
Կինոարդյունաբերության առաջին փոփոխություններն արդեն նկատելի են, նշել է «Le Figaro»-ն։ Disney ստուդիան հրաժարվել է տրանսգենդեր կերպար ավելացնել երեխաների համար նախատեսված մուլտֆիլմում, իսկ սթրիմինգային Amazon և Netflix ծառայությունները հաջողությամբ ցուցադրել են աստվածաշնչյան պատմությունների վրա հիմնված ֆիլմերի պրեմիերան։
«Le Figaro»-ին տված հարցազրույցում խոշոր ստուդիաներից մեկի նախկին ղեկավարն առաջարկել է, որ ավելի շատ վեսթերններ և մարտաֆիլմեր կհայտնվեն էկրաններին, և որ Թրամփի քաղաքական կարգախոսը՝ «Դարձրե՛ք Ամերիկան մեծ կրկին» և դրա հետ կապված բոլոր վերաբերմունքը կազդեն «ժամանցային արդյունաբերության արտադրության գործընթացի վրա»։
Ինչպես նշում է հրատարակությունը, րՀոլիվուդնչ ավանդաբար աջակցում է դեմոկրատներին և նրանց հռչակած ազատական արժեքներին, սակայն ստիպված է հարմարվել Թրամփի քաղաքականությանը, որն այժմ «հաղթական դիրքում է»։