Առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը․ նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկել է կրճատել աշխատաժամանակի տևողությունը։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։
Վերոգրյալով պայմանավորված՝ ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» oրենքի նախագծով վերանայվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 139-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «40» թիվը փոխարինել «35» թվով.
2) 2-րդ մասի «ութ» բառը փոխարինել «յոթ» բառով.
3) 3-րդ մասի «12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ)» բառերը փոխարինել «11 ժամից (որի մեջ չի ներառվում հանգստի և սնվելու համար ընդմիջումը)» բառերով, իսկ «48» թիվը՝ «41» թվով.
4) 5-րդ մասի առաջին նախադասության «(ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից» բառերը փոխարինել «չի կարող անցնել օրական 11 ժամից (որի մեջ չի ներառվում հանգստի և սնվելու համար ընդմիջումը)» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 140-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 3-րդ կետի «տասներկու» բառը փոխարինել «ութ» բառով,
բ. 4-րդ կետի «24» թիվը փոխարինել «քսան» բառով,
գ. 5-րդ կետի «36» թիվը փոխարինել «երեսուներկու» բառով,
դ. 6-րդ կետի «36» թիվը փոխարինել «երեսուներկու» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մինչև տասնհինգ տարեկան երեխաները դպրոցական օրերին կարող են աշխատանքի ներգրավվել ոչ ավելի, քան օրական երկու ժամ։»։
Հոդված 3. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի «8» թիվը փոխարինել «7» թվով։
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններն Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքի էական պայման համարվող աշխատանքի վարձատրության չափի նվազեցման հիմք չեն:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 2-րդ հոդվածի`
1) 1-ին կետի «40-ժամյա» բառը փոխարինել «35-ժամյա» բառով, իսկ «450» թիվը՝ «515» թվով.
2) 2-րդ կետի՝
ա. «ա.» պարբերությունում «24-ժամյա» բառը փոխարինել «20-ժամյա» բառով, իսկ «750» թիվը՝ «900» թվով.
բ. «բ.» պարբերությունում «36-ժամյա» բառը փոխարինել «32-ժամյա» բառով, իսկ «500» թիվը՝ «563» թվով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: