Գիտնականները ցանկանում են կատարելագործել ատոմային ժամացույցները՝ վայրկյանի տեւողությունը նորից չափելու համար

Գիտնականները ցանկանում են կատարելագործել ատոմային ժամացույցները՝ վայրկյանի տեւողությունը նորից չափելու համար

Ամերիկացի հետազոտողները մտադիր են կատարելագործել ատոմային ժամացույցների գոյություն ունեցող մոդելները, որպեսզի առավել հստակ չափեն վայրկյանի տեւողությունը: Այժմ գոյություն ունեցող մոդելներն աշխատում են՝ հաշվելով ցեզիումի իզոտոպի մասնիկների ռեզոնանսը: 60 տարվա ընթացքում այդ մեթոդն են կիրառում ժամանակի չափման համար, սակայն այն կարելի է կատարելագործել, գրում է Planet Today-ը:

Գիտնականներն առաջարկում են ատոմի տատանումները չափել՝ տեսանելի սպեկտրի ազդեցության տակ, ինչը թույլ կտա առավել ճշգրիտ չափել վայրկյանի տեւողությունը:

Խոսքը դեռեւս տեսական մշակումների մասին է, քանի որ կիրառման համար բազմաթիվ տեխնիկական հարցեր կան լուծելու:

Գիտնականները հույս ունեն, որ նման տեխնոլոգիա կկիրառվի, եւ դրա օգնությամբ հնարավոր կլինի արձանագրել հիպոտեթիկ երեւույթները, այդ թվում՝ Մեծ պայթյունից առաջացած գրավիտացիոն ալիքների հետքերը: