Ավտոմեքենայից գողություններ և գողության հանցափորձ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ քրեական օրենսգրքի 33/183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ 2021թ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցում կայանված Ա.Կ-ին պատկանող ավտոմեքենայի սրահից զգալի չափերի գումար և ապրանք հափշտակելու, իսկ 2021թ հոկտեմբերի 12-ին նույն ավտոմեքենայից զգալի չափերի գողության հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1975թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Ս-ն։
Նախաքննությունը շարունակվում է։
ԱՀ քննչական կոմիտե