Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, փա´ռք նրանց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նահատակման օրն է: Ամեն տարի այս օրերին այցելում ենք Թաթուլի և նրա զինակիցների շիրիմներին, մասնակցում օրվա խորհրդին հատուկ միջոցառումներին:
Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, անկախություն բերել, մեր երկրի պաշտպանությունն ապահովել:
Յուրաքանչյուր սերունդ առաջնային խնդիր ունի` իր մաս շենացումն ու հայրենիքի նկատմամբ պարտքը պատշաճ ապահովելու և փոխանցելու հաջորդ սերունդներին:
Փա´ռք մեր հերոս նահատակերին»։