Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»

Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել եւ հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել:

Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել եւ երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիեւին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, եւ նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, եւ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիեւին համոզելը, որ զիջի: Ալիեւը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է.

«Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, եւ նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիեւը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում