Ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:
Հիշեցնենք,որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: