Lրագրողներ Նարե Գնունիի և Անի Գևորգյանի նկատմամբ կատարված հանցանքի գործը հրաժարվել են քննել․ փաստաբան

Lրագրողներ Նարե Գնունիի և Անի Գևորգյանի նկատմամբ կատարված հանցանքի գործը հրաժարվել են քննել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տեղեկացա, որ երեկ հայտնի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրագրող Նարե Գնունիի և Արման Ղարաջյանի նկատմամբ կատարված առերևույթ հանցանքի դեպքին հայտնել է՝ «Ես գիտեմ, որ գործն արդարացման հիմքով կարճվել է»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում Անի Գևորգյանի գործին հայտնել է, թե՝ խնդրել է որ ինտենսիվ լինեն այդ գործերը, և այնտեղ, որտեղ արդյունքների հասնելու հնարավորություն կա, հասնեն այդ արդյունքներին:

Որպես այդ երկու գործերով տուժողների ներկայացուցիչ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ երկու դեպքում էլ քննչականները, դատախազները և դատարանները չեն կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը: Նրանք հրաժարվել են քրեական վարույթ (գործ) հարուցել:

Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները մինչև վերջ հրաժարվել են քննության առնել և ստուգել, թե արդյո՞ք ՊՊԾ ղեկավարն ու պատգամավորները հանցագործություն չեն կատարել:

Հետևաբար՝ պնդումը, թե գործն արդարացման հիմքով կարճվել է՝ իրականությանը չի համապատասխանում: Հենց սկսզբից հրաժարվել են քննել, ուստի՝ չէր կարող լինել արդարացման հիմքով կարճում: