Ի՞նչ չասեց Փաշինյանը

Մեր խիստ արժանահավատ աղբյուրները տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ԱՊՀ և ԵԱՏՄ միջոցառումներին. նախատեսված է հանդիպում նաև Վլադիմիր Պուտինի հետ։
Այս լուրը միանշանակ չի ընկալվում Փաշինյանի շրջապատում. իշխանամերձ որոշ կուսակցություններ անգամ սպառնում են՝ արմատական ընդդիմություն դառնալ:
Մյուս կողմից, Փաշինյանն այլընտրանք չունի. միայն ամբողջովին քաղաքական անմեղսունակ մարդը կարող է ուկրաինական ֆիասկոյի ֆոնին ապավինել բացառապես արևմտյան երաշխիքներին:
Զարմանալի է, որ Պետրոս Ղազարյանին տված բացառիկ հարցազրույցում Փաշինյանն այս մասին չխոսեց։ Մինչդեռ հասարակությանը գոնե պետք է պատրաստեր այս իրադարձությանը, եթե նկատի ունենանք իշխանության վերջին շրջանի հակառուսական դեմարշը:
Արդյո՞ք Փաշինյանի որոշումը դեռ վերջնական չէ, թե՞ նա ինչ-որ բաներ ճշգրտելու անհրաժեշտություն ունի:
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա ինչի՞ հետ է կապված Փաշինյանի ավելորդ «խորհրդավորությունը»: Նա Արևմուտքի հե՞տ է ճշտելու իր ռուսաստանյան այցի հարցը, թե՞ Մոսկվայում կան ճշգրտելու խնդիրներ, մանավանդ, որ որոշ աղբյուրներ պնդում են, թե տակավին համաձայնեցված չէ նրա և Պուտինի առանձնազրույցի հարցը:
Ի դեպ, վերջին օրերին Հայաստանի իշխանության վերնախավում որոշակի անհանգստություն է նկատվում, փակուղային ինչ-որ տրամադրություններ:
Վահրամ Բագրատյան