Ամուլսարի շահագործումը սկսում ենք, այսօր 250 մլն $-անոց նախագիծ ենք կնքելու «Լիդիանի» հետ. Քերոբյան

Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթով կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը:

«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այսօր` ժամը 17:00-ին, մենք փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց պարտավորություններ կան», - նշեց Քերոբյանը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարն ասաց, որ երեկոյան հայտարարությամբ հանդես կգա և կներկայացնի, թե ինչ է արվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։