Իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ՝ հակառակում է համոզելու հանրությանը․ Մուսինյանը՝ Սիմոնյանին

Իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ՝ հակառակում է համոզելու հանրությանը․ Մուսինյանը՝ Սիմոնյանին

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին տված արձագանքին:

«Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.

- Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:

- Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:

- Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի: 

Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,- գրել է Մուսինյանը:

Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը, քննադատելով Ալեն Սիմոնյանի վարքը, կարծիք էր հայտնել, որ ԱԺ-ն պետք է նախաձեռնի «տխրահռչակ» Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթացը: