Սրտաբանները համոզված են, որ հենց այս ժամերին է հարկավոր խմել ջուր

Սրտաբանները համոզված են, որ հենց այս ժամերին է հարկավոր խմել ջուր

Սրտաբանները միաձայն հաստատում են, որ ոչ միայն կարևոր է, թե որքան ջուր եք խմում օրվա մեջ, այլ այն, թե որ ժամին եք խմում։

Երբ դուք արթնանում եք, պետք է միանգամից խմեք 400 մլ ջուր և դրանից ոչ քիչ։ Խմեք ջուր սնունդից կես ժամ առաջ։ Դա օգնում է լավացնել նյութափոխանակությունը ձեր օրգանիզմում։

Եթե դուք պատրաստվում եք լոգանք ընդունել կամ գնալ շոգեբաղնիք, ապա ձեզ անհրաժեշտ է անպայման խմել 200 մլ ջուր։

Շոգին պետք է խմել օրական մոտ 1,5-2 լիտր ջուր, սրտի անբավարարություն ունեցողները՝ մեկուկես լիտր, մինչդեռ սննդակարգում անհրաժեշտ է հանքային ջուր ավելացնել՝ կալիումի և մագնեզիումի կորուստը լրացնելու համար, ինչպես նաև ուտել ընկույզ, խոտաբույսեր, մրգեր և բանջարեղեն, ՌԻԱ Նովոստիին ասել է, սրտաբան Յուլիա Գոնչարովան։