Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալած ոստիկանը ճանաչվել է տարվա սպա

Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալած ոստիկանը ճանաչվել է տարվա սպա

Սպան, ով ձերբակալել էր երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքին ոչ սթափ վարելու կասկածանքով, ճանաչվել է Սագ Հարբորի տարվա սպա:

Հունվարի 31-ին Սաութհեմփթոն Կիվանիս ակումբի կողմից կազմակերպված արարողության ժամանակ ոստիկան Մայքլ Արկինսոնին մրցանակը հանձնել է Սագ Հարբորի ոստիկանապետ Ռոբ Դրեյքը:

Արկինսոնը Թիմբերլեյքին ձերբակալել էր 2024 թվականի հունիսի 18-ին այն բանից հետո, երբ Թիմբերլեյքն անցել է կանգառի նշանով։

Դատարանի փաստաթղթերը ցույց են տվել, որ Թիմբերլեյքը արյունոտ աչքեր է ունեցել։ Ըստ ոստիկանության՝ հայտնի երգիչը հարբած է եղել: Թիմբերլեյքն ասել է, որ ինքը մեկ մարտինի է խմել ավելի վաղ երեկոյան: